Սինան Օղանն իր կողմնակիցներին կոչ է արել քվեարկել Էրդողանի օգտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Screenshot_1

Մայիսի 14֊ին անցկացված Թուրքիայի նախագահի ընտրություններում 3-րդ տեղը զբաղեցրած «Նախնի» դաշինքի թեկնածու Սինան Օղանը հայտարարել է, որ 2-րդ փուլում աջակցելու է «Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Եվ իր ընտրողներին կոչ է արել աջակցել Էրդողանին։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

«Թուրքիայում մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլում սատարում եմ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Իմ կողմնակիցներին ևս կոչ եմ անում աջակցել նրան ընտրություններում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին:

--00—ՅՄ