Դպրոցի բակում ծառը կոտրվել և ընկել է, էլեկտրական լարեր են վնասվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

l-27x0wh-1546x901z-0.5083

Մայիսի 17-ին` ժամը 08:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծառը կոտրվել, ընկել է՝ փակելով Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 28 հասցեում գտնվող դպրոցի մասնաշենքերից մեկի հետիոտնային ճանապարհը. վնասվել են էլեկտրական լարեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

--00—ՅՄ