ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպում են ունեցել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

1817a685-6a60-4b7b-8956-eaa94b2aacd1.jpg

ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները հանդիպել են Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը: 

«Մենք հիանալի քննարկում ունեցանք Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների, ընթացող խաղաղության բանակցությունների ու ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ուղիների վերաբերյալ»,-նշել է Փալոնը:

--00—ԶՀ