Ավտովթար Ապարան քաղաքում. բախվել են «Մազ» բեռնատարն ու Mercedes-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Снимок

Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Ապարան քաղաքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Կարապետ Մ.-ի վարած «Մազ» մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ 69-ամյա Մյասնիկ Մ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործեր նախարարության փրկարար ծառայության Ապարանի թիվ 20 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարաները Mercedes մակնիշի ավտոմեքենայից առաջացած գազի արտահոսքը դադարեցրել են և տեղում կատարել հերթապահություն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ