Տեղ գյուղում ավտոկռունկը բախվել է «07»-ին, այնուհետև բեռնատարին ու տրակտորին․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

ad2a4b72015abf21088b330589c273dd_1682669472_v1.thumb_

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 10։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 37-ամյա Ալեքս Ա․-ն իր վարած «ՄԱԶ-ԿՍ» մակնիշի ավտոկռունկով Տեղ գյուղի Արցախյան խճուղի 20 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի աջ հատվածում կայանված և իրեն պատկանող VAZ 2107 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել Սյունիքի մարզի բնակիչներ 58-ամյա Նիկոլայ Բ․-ին պատկանող «ԳԱԶ-ՍԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, ապա բախվել վերջինիս պատկանող «Տ-150» մակնիշի տրակտորին ու կողաշրջվել։

Նիկոլայ Բ․-ն, «ԳԱԶ-ՍԱԶ»-ի վրա վերանորոգման աշխատանքներ կատարող՝ Սյունիքի մարզի բնակիչներ 32-ամյա Արտակ Հ․-ն և 39-ամյա Գևորգ Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

--00—ՅՄ