Ազատության պողոտայում «Mercedes»-ը մխրճվել է կայանած բեռնատարի մեջ. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

1

Ապրիլի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմանում Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի դիմաց,  բախվել են «Mercedes» և «Subaru» մակնիշի ավտոմեքենաներ, գրում է shamshyan.com-ը։

նկար

Ըստ աղբյուրի՝ «Mercedes»-ը առաջ է ընթացել և մխրճվել ճանապարհին կայանված «Daf» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ: Վթարի հետևանքով  2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարական հիվանդանոց:  

նկար

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

--00—ԼՄ