Երասխ գյուղի մոտ բեռնատարը բախվել է գազալցակայանին. վարորդի վիճակը կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

նկար

Հուլիսի 2-ին՝ ժամը 21։34-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը բախվել է գազալցակայանին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ գյուղի Երևանյան խճուղու թիվ 12 հասցեում «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Մ. Կ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազալցակայանի պարսպին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել բեռնատարից և հոսպիտալացվել Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել հովացման աշխատանքներ և հատել ՃՏՊ-ի հետևանքով վնասված ծառը:

--00—ԼՄ