Երեխա է, խոսում է, թող խոսի. Միքայել Սրբազանը՝ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

հհ

Երեխա է, խոսում է, թող խոսի։ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 24News-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի այն հայտարարությանը, որում վերջինս մեղադրել էր արքեպիսկոպոս Աջապահյանին ընդդիմադիր հայացքներ ունենալու հարցում։

Դիտարկմանը, թե պատգամավորը նշել է, որ «Ձեր խոսքը կլինի հասկանալի ու ընդունելի միայն այն ժամանակ, երբ ձեր խոսույթը բացարձակ քաղաքական լինելուց զատ կլինի նաև հոգևոր», Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց․ «Ո՞ւմ կողմից կընդունվի, ի՞ր։ Ես միայն իր համար չէ, որ ապրում եմ, անշուշտ, նաև իր համար եմ ապրում, բայց միայն իր համար չեմ ապրում»։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ