Մենք քրիստոնյա չե՛նք. Քրիստոսի արձանի փոխարեն քրիստոնյա պետք է դառնալ. Շիրակի թեմի առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Մի երկրում, որտեղ հազար ու մի խնդիր կա, մնացել է Քրիստոսի արձան տեղադրելը, հա՞: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Նրա խոսքով, մենք Քրիստոսի արձան տեղադրելու փոխարեն պետք է քրիստոնյա դառնանք:

«Մենք անունով ենք քրսիտոնյա, մենք քրիստոնյա չենք, մենք հարատև ինքնախաբեության մեջ ենք: Մենք Քրիստոսի պատվիրաններով չենք ապրում, եկեղեցի չենք հաճախում, մենք եկեղեցի հաճախում ենք Սուրբ ծննդին, Սուրբ Զատիկին՝  այն էլ տուրք տալով մշակութային քրիստոնեությանը, ոչ թե հոգևոր քրիստոնեությանը»- ասել է Աջապահյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին, դրանց կարգավորման գործընթացին, Ադրբեջանի հետ, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի բացմանը և թեմային առնչվող մի շարք այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: