Ալեն Սիմոնյանը մրցում է Փաշինյանի հետ, թե ով ավելի շատ հայհոյանքի կարժանանա. Սոս Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Ալեն Սիմոնյանը մրցում է Փաշինյանի հետ, թե ով ավելի շատ հայհոյանքի կարժանանա: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։

Հակոբյանի հետ խոսեցինք Ազգային ժողովի առաքելության, դրա գործառույթների վերաբերյալ։ Նրա համոզմամբ, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը շրջանցում է իր լիազորությունները և պատասխանատվության չի ենթարկվում քաղաքացու վրա թքելու համար։

Ըստ նրա՝ գլխավոր դատախազն ու ՄԻՊ-ը չարձագանքելով խնդրին՝ ցույց են տալիս, որ իրենք գործադիր իշխանության վերահսկողության տակ են գտնվում և ի վիճակի չեն իրացնել իրենց պարտականություններն ու առաքելությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ