Մենք վերլուծում ենք մեր բացթողումները. ինչո՞ւ չստացվեց կոմունիկացիան քաղաքացու հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

սոս

«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքի և ժողովրդի նախապատվության մասին։

«Կանցնի այս մի քանի օրն էլ... մարդկանց միջի մաղձն ու զայրույթը փոքր ինչ կսփոփվի և հնարավորություն կստեղծվի նորից այն վերածելու աշխատանքի էներգիայի: 

Մենք վերլուծում ենք մեր բացթողումները. ինչո՞ւ չստացվեց կոմունիկացիան քաղաքացու հետ՝ չնայած բոլոր խոսացված հանգամանքներին...

Մենք հանդես կգանք ավելի որակյալ դիրքերից... Կքայլենք ավելի արագ, կցատկենք ավելի բարձր, կլինենք ավելի ուժեղ...

Մնացածը խոսակցություններ են․․․

Citius, Altius, Fortius!»,-գրել է նա։

--00—ԼՄ