Այրված զինծառայողների ծնողներին ընդունել է վարչապետի օգնականը․ պայմանավորվածություն է ձեռքբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Ա

Ազատ գյուղում զինվորական կացարանի այրման հետևանքով զոհված զինծառայողների ծնողներին կրկին անորոշ պատասխան են տվել և չեն հստակեցրել՝ արդյո՞ք վարչապետն ու ՊՆ նախարարը ընդունելու՞ են, թե՞ ոչ։ Ծնողների՝ մի քանի ժամ տևած բողոքի ցույցից հետո ի վերջո ընդունել է վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը և հանդիպման ընթացքում նշել, որ այս պահին գրաֆիկային խնդիր ունեն ու ծանրաբեռնված են ապրիլի 24-ի Եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումների կազմակերպմամբ։

Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Ազատ գյուղում հունվարի 19-ին մահացած Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։ «Խոստացավ խոսել վարչապետի ու Սուրեն Պապիկյանի հետ և խելամիտ ժամկետում պատասխանել՝ երբ են ընդունելու»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ մինչ այդ որևէ գործողություն չեն նախատեսում, կսպասեն պատասխանի։

Մերի Մանուկյան

--00—ԱՊ