Էս փնթի կառավարությունը չի ասում, թե մեր երեխեքն ինչու և ինչպես են զոհվել. ակցիա՝ Սևանի ճանապարհին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

ՀՀ կառավարությունը, ԱԻՆ-ը փնթի են աշխատել, նրանք չեն բացահայտում մեր երեխեքի գործը։ Այս մասին այսօր Երևան-Սևան մայրուղու վրա իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում նշեցին Գեղարքունիքի Ազատ բնակավայրի զինվորական կացարանում այրված զինծառայողների հարազատները։

«Մեր երեխաներին պետք է բոլոր դիրքերով նկարահանեին, որպեսզի գործի ընթացքը պարզ լիներ, մեզ ձեռքի վրա խաղացնում են․ մի մասն ասում ա՝ ձեր երեխեքը պառկած են եղել, մյուս մասն էլ թե՝ «անկյունում կուչ եկած են եղել»։ Մեզ հունից հանել են արդեն, էլ սպասելու տեղ չկա, թող վարչապետն ու ՊՆ նախարարը գան ստեղ», - Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ քննարկման ընթացքում իրենց մտահոգություններն էին հայտնում զոհված զինծառայողների ազգականները։

Մանրամասները՝ տեսանյութում։    

--00—ԱՊ