Ժոզեպ Բորելը հայտարարել է Հայաստանում ԵՄ նոր դեսպանի նշանակման մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

default.jpg

ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է պատվիրակության 41 ղեկավարի եւ Եվրոպական միության գործերի ժամանակավոր հավատարմատարի նշանակման մասին: Բորելը նաեւ առաջադրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի թեկնածությունը: Մարագոս Վասիլիսան առաջադրվել է Հայաստանում ԵՄ դեսպանի պաշտոնում:

Ներկայումս նա Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ Կոսովոյի բաժնի ղեկավարն է: Ավելի վաղ նա նույն գլխավոր վարչությունում զբաղեցրել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության բաժնի պետի պաշտոնը: 

Նշանակման դեպքում նա կփոխարինի Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է իր առաքելությունը։

--00—ԶՀ