ԵՄ ԱԳ նախարարները հավանություն տվեցին քաղաքացիական առաքելության ստեղծմանը ՀՀ-ում. այն կտևի 2 տարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

նկար

ԵՄ Խորհրդի կայքը հայտնում է, որ ԵՄ ԱԳ նախարարներն այսօր հավանություն են տվել Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հարավային Կովկասում կարգավորմանը նպաստող քաղաքացիական առաքելության ստեղծմանը Հայաստանում։

Առաքելության խնդիրն է լինելու Հայաստանի սահմանամերձ շրջանների նկատմամբ վստահության բարձրացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար պայմանների ստեղծումը։ Առաքելության մանդատը նախատեսված է 2 տարվա համար։

Որոշմանն անդրադարձել է նաև ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ընդգծելով, որ ԵՄ առաքելության հաստատումը Հայաստանում ազդարարում է Հարավային Կովկասում ԵՄ-ի ներգրավվածության նոր փուլ։

բորել

«ԵՄ-ն շարունակելու է աջակցել լարվածության լիցքաթափման ջանքերին, և աշխատել երկու կողմերի հետ` տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերջնական նպատակով»,-հայտնել է պաշտոնյան:

--00—ԼՄ