Ժոզեպ Բորելը կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ԼՂ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

եմ

ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի միկրոբլոգում կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցություններ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: 

Ժոզեպ Բորելը նաև բոլորի ուշադրությունն է հրավիրում խաղաղ բնակչության շրջանում զոհերի անընդունելի աճի վրա:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Վաղ առավոտից կրկին հրետակոծվում է Ստեփանակերտը:

--00—ԼՄ