Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Լիտվա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Վահագն-Խաչատուրյան-780x470

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 18-20-ը պաշտոնական այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն։

Այցի շրջանակներում նախագահը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահի և բարձրաստիճան ղեկավարության հետ, կմասնակցի հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը։

--00—ՅՄ