Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Եգիպտոս

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

ագն

Սեպտեմբերի 12-ից 15-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները ԵԱՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

--00—ԼՄ