35-ամյա վարորդը գազալցակայանում լիցքավորել է իր ավտոմեքենան, պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Screenshot 2023-04-14 120609

Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի սկզբնամասում՝ դեպի Աշտարակ տանող ճանապարհահատավածում, Honda մակնիշի ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել, և ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու մասամբ կախվել ձորակում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել են ծառայություն։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ