ՌԴ-ում Զախար Պրիլեպինի ավտոմեքենան պայթեցրել են․ վերջինս վիրավորվել է, վարորդը՝ զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News   

prilepin-770x470-1.jpg

ՌԴ Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք պայթեցրել են գրող Զախար Պրիլեպինի մեքենան, նա ողջ է մնացել, բայց վնասվածքներ ունի։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։

«Նիժնի Նովգորոդում պայթեցվել է գրող Զախար Պրիլեպինի մեքենան, նա ողջ է մնացել, սակայն վիրավորվել է և գիտակցությունը տեղն է»,- ասել է աղբյուրը։ Նախնական տվյալներով՝ մեքենայի տակ պայթուցիկ սարք է տեղադրվելվել։

Գրողի մամուլի ծառայությունից ասացին, որ նա ամեն ինչ կարգին է։

«Թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, այս պահին պարզված չէ, Զախար Պրիլեպինը նորմալ  է զգում իրեն»,- ասել է աղբյուրը։

Իրավապահ մարմինները հայտնել են, որ միջադեպի հետեւանքով Պրիլեպինի վարորդը մահացել է։ «Պայթյունի հետևանքով Պրիլեպինի վարորդը մահացել է, գրողն ինքը վիրավորվել է: Նախնական տվյալներով, այլ զոհեր չկան»,- ասել է աղբյուրը։

Ավելի ուշ Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը, որ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է Պրիլեպինի վարորդը, իսկ ինքը՝ գրողը, վիրավորվել է։ Նրանք հավելել են, որ ոստիկանությունը պարզում է դեպքի բոլոր հանգամանքները։ «Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու և բերման ենթարկելու ուղղությամբ»,- հավելեց գլխավոր վարչությունը։

Արտակարգ դեպքի վայր են մեկնել ՌԴ Քննչական կոմիտեի Նիժնի Նովգորոդի մարզի քննչական կոմիտեի քննիչներն ու քրեագետները, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

--00—ԶՀ