Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին գտնվող գազալցակայանում պայթյուն է եղել. կա 3 տուժած

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

աին.png

Հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հատվածում. ըստ նախնական տվյալների կա 3 տուժած։

--00—ԶՀ