Վստահ եմ՝ ՀՀ ՄԻՊ-ը ապահով ձեռքերում է․ նախկին ՄԻՊ-ը՝ նոր ՄԻՊ-ի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1

ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը գրառում է արել՝ ուղղված Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնած Անահիտ Մանասյանին։

«Հարգելի՛ տիկին Մանասյան, ջերմորեն շնորհավորում եմ առաքելության ստանձնման առթիվ։

Վստահ եմ՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան հաստատությունն ապահով ձեռքերում է՝ Ձեր մարդկային ու մասնագիտական արժանիքների, ինչպես նաև հաստատության ինստիտուցիոնալ կարողության՝ պրոֆեսիոնալ կանանց ու տղամարդկանց նվիրումի և աշխատանքի շնորհիվ։

Մաղթում եմ արգասաբեր աշխատանք, տոկունություն և մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության նպատակների իրակացում»։

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել հունվարի 24-ին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Երեկ Ազգային ժողովն ընտրեց նոր Պաշտպանին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին:

--00—ԼՄ