Վարձկանների օգտագործումը պետք է պատշաճ ձևակերպվի ու ներկայացվի միջազգային հանցագործություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անհասկանալի է համարում, թե ինչու հենց հիմա՝ պատերազմի օրերին, ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի դավաճանության մասին։

Ըստ Ալավերդյանի՝ ռազմական դրության ժամանակ բոլոր հաստատությունները պետք է ցուցաբերեն իրենց դրական ու պրոֆեսոնալ որակները, այլ ոչ  թե անորոշ արտահայտություններ օգտագործելով խուճապահար անեն հանրությանը։

Խոսելով սիրիացի վարձկանների տեղեկատվության փաստի մասին Ալավերդյանն ասել է, որ  նրանց օգտագործման փաստը պետք է պատշաճ իրավաբանական ձևակերպում ստանա և ներկայացվի միջազգային տարբեր ատյաններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ