Մհեր Գրիգորյանն ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցության խորացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

նկար

Ապրիլի 12-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումը ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ Էրին ՄակՔիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Երկու կողմերը ընդգծել են ԱՄՆ ՄԶԳ հետ արդյունավետ համագործակցությունը և Գործակալության ներգրավվածությունը Հայաստանում։

Փոխվարչապետ Գրիգորյանը և Էրին ՄակՔին մտքեր են փոխանակել երկրում ՄԶԳ ծրագրի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են տարբեր բնագավառներում համագործակցության խորացման հնարավորությունները։

--00—ԼՄ