Բայրամովը և ԱՄՆ փոխպետքարտուղարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

10040000-0aff-0242-2d15-08da52c31a29_w1200_r1.jpg

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը:

Ինչպես ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, Բայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են նաև երկկողմ օրակարգային հարցեր: Զրույցի ընթացքում Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է կատարել բրյուսելյան պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից խաղաղության պայմանագրի նախագծի աշխատանքների մասին: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը հետևողական քայլեր է ձեռնարկում խաղաղության օրակարգն առաջ տանելու ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ շփումները:

--00—ԶՀ