Հայտնի է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

տարածաշրջան

Չավուշօղլուն հայտարարել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետի մասին։ Նախատեսվում է այն անցկացնել մայիսի սկզբին՝ Մոսկվայում։ Գրում է Ria.ru-ն։

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ հանդիպումը նպատակ ունի վերակենդանացնել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը․ «Սիրիայի հարցով ճանապարհային քարտեզը ենթադրում է Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի առաջնորդների հանդիպում»։ 

Չավուշօղլուի փոխանցմամբ՝ նրանք ժամկետների մասին խոսել են Լավրովի՝ Թուրքիա այցի ժամանակ․ «Տեղեկատվությունը ստացել ենք ռուսական կողմից»,- ասել է նա։ 

--00—ՍՊ