Անթալիայում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի խորհրդարանի նախագահների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

․

Անթալիայում անցկացվող Ասիայի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի խորհրդարանի նախագահների` Մուստաֆա Շենթոփի, Սահիբա Գաֆարովայի և Մոհամմադ Բաղեր  Ղալիբաֆի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանային երկրների համագործակցության հարցը: Այս մասիմ գրում է Էրմենիհաբերը։

Մուստաֆա Շենթոփը նշել է, որ Թուրքիան ի սկզբանե ասել է, որ տարածաշրջանային խնդիրները երկխոսության, խորհրդակցության և համագործակցության միջոցով պիտի լուծեն տարածաշրջանային երկրները։

«Տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության հաստատման համար մեր ուժերը պետք է միավորենք, պետք է գործադրենք հնարավոր բոլոր ջանքերը,-ասել է Շենթոփը։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած խնդրին, մյուս կողմից էլ սկսել է հարաբերությունների կարգավորման գործընթաց Հայաստանի հետ։

«Այս մոտեցումը մի մասն է մեր տեսլականի առ այն, որ տարածաշրջանում առկա խնդիրներն անհրաժեշտ է լուծել կրկին ներտարածաշրջանային մեխանիզմների միջոցով՝ փոխադարձ երկխոսության և համագործակցության հիման վրա։ Ըստ էության, տարածաշրջանային կարգավորման մեր տեսլականը նախատեսում է այնպիսի ապագա, որտեղ չկան արտաքին միջամտություններ, իսկ երրորդ կողմերի՝ ազդեցություն հաստատելու փորձերը հասցվել են նվազագույնի։ Տարածաշրջանի երկրները զարգանում են միմյանց հետ խաղաղության և համագործակցության մեջ»:

--00--ԱՀ