Երևանյան խճուղում հայտնաբերվել են կշեռք և մարիխուանայի նմանվող զանգվածով 16 փաթեթ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Փետրվարի 27-ին Շիրակի մարզի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը: Երեկոյան ժամը 10-ի սահմաններում նրանք Գյումրիի Երևանյան խճուղում նկատել են, որ մի տղամարդ երկաթուղու գծանցի մոտ փաթեթներ է տեղադրում, իսկ քիչ հեռվում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է կայանված։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ախուրյան գյուղի 27-ամյա բնակիչ վարորդը և Գյումրիի բնակիչ, նախկինում դատված 30-ամյա ուղևորը, որը փաթեթներ տեղադրողն էր, ձերբակալվել և տեղափոխվել են Կումայրիի բաժին:

Երևանյան խճուղում կատարված զննությամբ իրավապահները հայտնաբերեցին կշեռք և մարիխուանայի նմանվող զանգվածով 16 փաթեթ։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «ԲՄՎ»-ի սրահում հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով մի քանի տասնյակ փաթեթներ։

Ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

--00—ՅՄ