31-ամյա տղամարդու մոտից 345 գրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24News   

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի համայնքային ոստիկանները տեղեկություններ ձեռք բերեցին, որ Սարի թաղում բնակվող 31-ամյա մի տղամարդ տանը թմրամիջոց է պահում։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններն իրացվեցին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ տղամարդու ավտոտնակում հայտնաբերվեցին տարբեր փաթեթներով ընդհանուր 345 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ ու կաթուցիչներ, որոնք առգրավվեցին։ Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

 --00—ՄՀ