Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տալու, պաշտոնանկության դեպքում Արցախից չի հեռանա. Մեսրոպ Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

943977163ce6704bc45b88107e83363a

Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տալու, պաշտոնանկության դեպքում Արցախից չի հեռանա: Այս մասին «Ազատության» եթերում Կառլեն Ասլանյանի հետ զրույցում հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Հարցին, պատրաստվո՞ւմ է Ռուբեն Վարդանյանը հեռանալ, թե ոչ, Մեսրոպ Առաքելյանն ասել է․ «Այս խոսակցությունները նոր չեն, ցավոք, նրա պաշտոնի ստանձնումից հետո նման խոսակցություններ կան, հունվարին ևս, ինչպես այն ժամանակ, հիմա էլ ասեմ, որ Ռուբեն Վարդանյանը չի պատրաստվում հրաժարական տալ, ինչպես նաև հեռանալ Արցախից քանի որ Արցախի նկատմամբ Ռուբեն Վարդանյանի և մեր թիմի դիրքորոշումը Արցախում պաշտոն զբաղեցնոլով չի պայմանավորված։

Անկախ նրանից, որևէ քաղաքական փոփոխություն կլինի, թե ոչ, Ռուբեն Վարդանյանի նվիրումն Արցախին չի փոխվելու և անելու է առավելագույնը առկա մարտահրավերներին դիմակայելու»։

Հարցին, թե գուցե հեռացվելո՞ւ է այդ պաշտոնից, Առաքելյանը նշել է, որ նման տեղեկութուն չունի, այդ պաշտոնին նշանակումն ու ազատումը տեղի է ունենում Արցախի նախագահի կողմից, իսկ այդ գործողությունները չի պատրաստվում մեկնաբանել․ «Այս պահին նման տեղեկություն չկա, եթե նման որոշում կունենա, կարծում եմ Արցախի նախագահը կներկայացնի և՛ պատճառները, և՛ հետագա անելիքները»։

--00—ՅՄ