Ընտրությունների հետաձգումը կնշանակի հեղաշրջում անել․ Դեմիրթաշ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

20230210_hdp_demirtas_1024x771

Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը ներքաղաքական խնդիրներից զրուցել է թուրքական «T24» հեռուստաալիքի լրագրողի հետ, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ ընտրությունները չեն կարող հետաձգվել, ընտրությունները հետաձգել նշանակում է հեղաշրջում անել, և ինչպես հուլիսի 15-ին (նկատի ունի 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը-խմբ․), ժողովրդի մեջ կարթնանա ընդդիմանալու ցանկությունը։

«Ընտրությունները քաղաքական կուսակցությունները չեն անում, այլ՝ ժողովուրդը։ Այդ իսկ պատճառով ընտրություն կատարելը ժողովրդի իրավունքն է, ոչ թե քաղաքական գործիչների։ Ոչ ոք ժողովրդի իրավունքը չի կարող չեղարկել կամ հեղաշրջմամբ գողանալ»,- պարզաբանել է Դեմիրթաշը։

--00—ՅՄ