Թուրքիայում ընտրությունները կարող են հետաձգվել վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

1104274

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը (YSK) կարող է հանդես գալ այս տարի երկրում սպասվող  նախագահական և խորհրդարանական  ընտրությունները վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով հետաձգելու նախաձեռնությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Habertürk-ը:

Ընտրությունների հետաձգումը պայմանավորված կլինի Թուրքիայում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով ստեղծված իրավիճակով:

--00—ՅՄ