Ոստիկանությունը պարզաբանում է Շիրակի մարզի պարեկների վերաբերյալ սոցցանցում տարածվող լուրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

image_750x_63823f1641413

Սոցցանցում, այնուհետ լրատվամիջոցներում լուր է տարածվել, թե Գյումրու մաքսատան մոտակայքում Շիրակի մարզի պարեկները ոչ իրավաչափ պահանջներ են ներկայացրել ավտոմեքենան թույլատրելի տեղում կայանած քաղաքացուն, ապա քաշքշել նրան ու հեռացել են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Համադրելով իրողություններն ու փաստերը՝ տեղեկացնում ենք, որ հիշյալ մեքենան իրականում կայանված է եղել անթույլատրելի տեղում: Պարեկները, ճանաչելով վարորդին, մոտեցել են, զգուշացրել խախտման վերաբերյալ և պահանջել են տեղափոխել մեքենան: Վարորդը չի կատարել պահանջը, մեքենայից չի իջել, պարեկները որևէ գործողություն չեն ձեռնարկել, առավել ևս՝ քաշքշուկ, ինչպես և չեն կազմել վարչական արձանագրություն. բավարարվել են ևս մեկ անգամ զգուշացում անելով:

Հիշեցնելով, որ պարեկները կրում են տեսասարքեր, որոնք ծառայության ընթացքում արձանագրում են նրանց բոլոր գործողությունները՝ քաղաքացիներին և նրանց իարվունքներով մտահոգներին հորդորում ենք ձեռնպահ մնալ իրականության հետ աղերս չունեցող հայտարարություններից, պնդումներից ու որակումներից:

--00—ՅՄ