Պարեկները մեկ շաբաթում բերման են ենթարկել 59 անձի՝ հայտնաբերել 6 հետախուզվողի

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29,  24 News

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

Նոյեմբերի 11-ից 28-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1321 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 218 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 93, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 258 անձ։

93 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ առանց համարանիշերի, 2-ը՝ փոխարինված հաշվառման համարանիշերով, 12-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 17-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 161-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ 

Բացի այդ, պարեկները ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 59 անձի՝ հայտնաբերելով 6 հետախուզվողի, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

--00—ՄՀ

Տեսանյութեր