Պարեկներին դիմադրություն ցույց տված տղամարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

 

Երևանի կենտրոն վարչական շրջանում փետրվարի լույս 24-ի գիշերը ծառայություն իրականացրած պարեկներին դիմադրություն ցուցաբերած 52-ամյա տղամարդը ձերբակալվել է։ 

«Փետրվարի լույս 24-ի գիշերը Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները ստուգման նպատակով մոտեցել են մի տղամարդու։ Նա նկատելով ոստիկաններին՝ փախել է։ Պարեկները հետապնդել են։ Այդ ընթացքում նա դանակով փորձել էր խփել ոստիկաններին, նաև հնչեցրել էր սպառնալիքներ։
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները կիրառել են հատուկ միջոցներ, վնասազերծել են նրան ու բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ բաժնում պարզվել է բերման ենթարկվածի ինքնությունը՝ մշտական բնակության վայր չունեցող 52-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ծալովի դանակներ, պոլիէթիլենային փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով, իսկ պայուսակի միջից հայտնաբերվել են ներարկիչներ, որոնցից մեկը կիսով չափ լցված է եղել  թափանցիկ հեղուկով։ Ըստ բերման ենթարկվածի՝ դա եղել է մեթադոն թմրամիջոց:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ տղամարդը ներկայացվել է քննչական մարմնին ու ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն:

--00--ՍԳ