Մեծ Բրիտանիան կարող է մեղմացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ օգնությունը հեշտացնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

1104026

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կուսումնասիրի Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների մի մասի մեղմացման հարցը՝ երկրաշարժից տուժած երկրի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու գործընթացը հեշտացնելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմանբ՝ այս մասին այսօր Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի փոխնախարար Ռիչարդ Հոլդենը։

«Կարծում եմ՝ մենք դիտարկում ենք ցանկացած հնարավորություն: Երբ հարցը վերաբերում է մարդասիրական հանգամանքներին, մենք միշտ ցանկանում ենք անել այն, ինչը կօգնի տեղում… Կառավարությունը կուսումնասիրի այս բոլոր հարցերը, բայց  վստահ եմ, որ որոշումներ կայացնելիս մենք գործողությունները սերտորեն կհամաձայնեցնենք ՆԱՏՕ-ի մեր այնպիսի առանցքային գործընկերների հետ, ինչպիսին ԱՄՆ-ն Է»,-ասել է նա՝ հավելելով, որ Լոնդոնը դեռ որոշում չի կայացրել այս հարցի շուրջ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ