Հալեպում վայրէջք է կատարել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկված օդանավը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

327903357_591449472374195_8593653051437345882_n

Հալեպի օդանավակայանում վայրէջք է կատարել ՀՀ կառավարության կողմից Սիրիայի երկրաշարժից տուժածների համար մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը։ Այս մասին տեղեկանում ենք Սիրիայում ՀՀ դեսպանությունից:

ֆռբհգռֆ

Նույն օդանավով մարդասիրական օգնության հետ միասին Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ։

գբբհռգֆ

Հալեպի օդանավակայանում Հայաստանից ժամանած օդանավին դիմավորելու էին եկել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք։

--00—ՅՄ