ՀՀ-ում Իսրայելի դեսպանը ցավակցություն է հայտնել 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

1102105

Շատ վշտացած եմ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած պատահական հրդեհի հետևանքով 15 զինծառայողների զոհվելու կապակցությամբ։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը։

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,-գրել է նա։

--00—ՅՄ