Կիսում ենք անդառնալի կորստյան ցավը․ Ուկրաինայի դեսպանատունը ցավակցել է հայ զինվորների մահվան համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

f63ca79f41ce5f_63ca79f41cea1

Ուկրաինայի դեսպանատան անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում 2023 թվականի հունվարի 19-ի ողբերգության համար, որը խլեց 15 հայ զինծառայողի կյանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը։

«Մենք կիսում ենք այս անդառնալի կորստյան ցավը։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասված է հայտարարության մեջ։

--00—ՅՄ