Իրանի դեսպանությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

10

Իրանի դեսպանությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան կապակցությամբ: Այս մասին ասված է Հայաստանում Իրանի դեսպանատան թվիթերի էջում։

«Շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին, մեր մտքերն ու կարեկցանքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ