Այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին․ ԱՄՆ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Screenshot 2023-01-19 150914

Հայաստանում ԱՄՆ դեսպանության անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այսօր հայկական զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեն։

«Այս ծանր պահին մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ