Արմեն Գրիգորյանը հանդիպել է Խավիեր Կոլոմինայի հետ, ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

f63c80374588fd_63c803745893d.thumb_

Հունվարի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջից։

ԱԽ քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն ու դրա բազմաոլորտ հետևանքները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ:

--00—ՅՄ