Արցախի նախագահն ընդունել է Հայաստանի ԱԽ քարտուղարին. օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 29, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քննարկվել է անվտանգության ոլորտում հայկական 2 հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

Երկրի ղեկավարն ընդգծել է պաշտոնական Ստեփանակերտի և Երևանի համապատասխան կառույցների սերտ ու համակարգված փոխգործակցության կարևորությունը, ինչը նպաստելու է ծագող մարտահրավերների արդյունավետ դիմակայմանը:

--00—ԼՄ