ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից, Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքների համար, կարևորել ձեռքբերումները, մաղթել առողջություն և եռանդ` պետականաշինության գործընթացում ներբերումները շարունակելու ակնկալիքներով։