Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Այսօր առավոտյան Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք բուժառու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Այսօր Հայաստան ենք տեղափոխել 3 բուժառու` երկու ուղեկցողների և մեկ բուժքրոջ հետ միասին»,–ասաց Ամատունին։

--00--ԱՀ