Առայժմ զերծ մնացեք Արցախից ՀՀ տեղափոխվելուց՝ պատահարներից խուսափելու և վիրավորներին փրկելու համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

տռ

Ստեփանակերտ- Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով ներկայումս հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների և հումանիտար բեռների ներմուծում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Շտաբից խնդրում են նաև առայժմ զերծ մնալ տեղափոխվելուց՝ դժբախտ պատահարներից խուսափելու և վիրավորների կյանքը փրկելու նպատակով:

 

--00—ԱՊ