Փաշինյանը ՀԱՊԿ-ին ատամ է ցույց տալիս, իսկ այդ բորշը երեք մլն մարդ է ուտում. Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Փաշինյանի այսօրվա ասուլիսը երկու նպատակ էր հետապնդում՝ շանտաժ անել արտաքին ուժերին և իր ընտրազանգվածին կտեր տալ` չհասկանալով, որ գեոքաղաքական կենտրոններին շանտաժ անելը կարող է շատ վատ ավարտվել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի կողմից պետական մակարդակով առաջարկ չի եղել Միութենական պետությանը միանալու համար, այլ փորձագիտական հանրույթի կողմից է նման հայտարարություններ հնչել, քաղտեխնոլոգը մեկնաբանեց. «Մանիպուլյացիայի նոր մակարդակ է ասել՝ փորձագետներն են ճնշում, որ Միութենական պետությանը միանանք:

Անվտանգության քարտուղարն ասում է՝ Ռուսաստանը ստիպում է՝ Միութենական պետությանը միանանք, Փաշինյանը ասում է՝ կատակ է անում, փորձագետների կարծիքն է ասել»: Անդրադառնալով ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու որոշմանը՝ Կարեն Քոչարյանը նկատեց. «Եթե ՀԱՊԿ-ին ատամ ցույց կտա և կմարսի, թող ցույց տա, բայց այդ բորշը 3 մլն մարդ է ուտում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ