Ընդդիմադիրները ԱԺ-ում թող ադյալներ քցեն վրաները, որ հանկարծ չմրսեն, իշխանության օրակարգով են գնացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Ընդդիմադիրները ԱԺ-ում թող ադյալներ քցեն վրաները, որ հանկարծ չմրսեն, իշխանության օրակարգով են գնացել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Քոչարյանի համոզմամբ, ամբողջությամբ անհասկանալի է, թե ինչու են ընդդիմադիրները վերադարձել, պարզ չի, թե ինչ օրակարգ ունեն։

Փորձագետի պնդմամբ, իշխանությունը խոստումներ տալու տեսանկյունից աշխարհի չեմպիոն է, իսկ գործնականում նրանք ոչինչ չեն կարողանում անել։ Ըստ նրա՝ իշխանականների համար առաջնայինն իրենց վայելքներն ու հարմարավետությունն է։

--00—ԱՊ