Կողոպուտ է տեղի ունեցել Երևանում. տուժողն ու կողոպտիչը ՌԴ քաղաքացիներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

gox

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին կողոպուտ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 36-ամյա Է. Բակարովան ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգել է, որ նույն օրը, ժամը 01։20-ի սահմաններում իր տանը ոմն Արթուր իրենից բացահայտ հափշտակել է իր բջջային հեռախոսը, պլանշետը և զարդատուփը, որի մեջ եղել է բիժուտերիա, ոսկյա զարդեր, և դիմել փախուստի:

Նշված հասցե են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Հովակիմյանի գլխավորությամբ։

Մինչ Է. Բակարովան կատարվածի մասին օպերատիվ խմբին լրացուցիչ տեղեկություններ էր հայտնում, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ պարզել են կողոպտիչի ինքնությունը, ով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 19-ամյա Արսեն Կ-ն է։ Վերջինս տաք հետքերով ոստիկանների կողմից հայտնաբերվում ու կողոպուտ կատարելու կասկածանքով տեղափոխվում է ոստիկանության կենտրոնական բաժին։

Ոստիկանները նրա մոտ մասամբ հայտնաբերել են գողոնը, որից հետո նրան ներկայացրել են Հայստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք  Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

--00—ՅՄ