Նոր սարքավորումներ՝ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

324083621_5722883567831647_700485620019806302_n

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված և 2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած` տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման համար, Արդարադատության նախարարության կողմից ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության սարքավորումները և դրանց համապատասխան ծրագրային ապահովումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը։

Սարքավորումներն աշխատելու են բջջային կապի ծածկույթում, ինչը հնարավոր է դարձնում դրանց կիրառումը ՀՀ ողջ տարածքում:

գբեգեդ

Էլեկտրոնային հսկողության սարքավորումներն ամրացվում են մեղադրյալի ձեռքին կամ ոտքին, որի արդյունքում՝ Պրոբացիայի ծառայությունը, որն ապահովելու է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառումը, հնարավորություն է ունենալու հսկել անձի տեղաշարժը և անգամ աննշան շարժի դեպքում՝ անմիջապես արձանագրել թույլ տրված խախտումն ու միջոցներ ձեռնարկել խախտման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Էլեկտրոնային հսկողության համակարգի գործարկումն ապահովելու նպատակով Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում համապատասխան տեխնիկական սարքավորումներով կահավորվել է նաև հատուկ սենյակ:

դեհբդգբհգդբ

Հիշյալ սարքավորումների շահագործման նպատակով ներկայումս Պրոբացիայի ծառայության 30 աշխատակիցներ անցել են վերապատրաստման դասընթացներ, որոնք կրելու են շարունակական բնույթ:

--00—ՅՄ